Հայկական վարորդական վկայականները ՌԴ-ում չեն ճանաչվի
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը չի ճանաչի հայկական վարորդական վկայականները։ Խոսքը բիզնես-աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները չճանաչելու մասին է։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել այս հարցը։
Ռուսաստանում օտարերկրյա վարորդական վկայականները ճանաչվում են միայն անձնական ավտոմեքենա օգտագործելիս: Սակայն այս կանոնը չի տարածվում Մաքսային միության անդամ երկրների վրա։ Այսպիսով, Միության անդամ Բելառուսի, , Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդական վկայականները ճանաչվում են ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս: Այսինքն՝ ունենալով այս երկրների վարորդական իրավունք՝ քաղաքացին կարող էր զբաղվել մասնավոր փոխադրումներով և բեռնափոխադրումներով։