Սևանից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Տնտեսություն
«Սևան» ազգային պարկի տարածքում վերահսկողության խիստ միջոցառումները շարունակվում են․ լճից դուրս է բերվել 146 հատ խեցգետնորսիչ, 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 146 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 82 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)