«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կորցրել է գրավչությունն Ադրբեջանի համար․ Ալիևի օգնական
Արցախ
«Հայաստանի տարածքով անցնող այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը կորցրել է իր գրավչությունը Բաքվի համար, քանի որ տրանսպորտային այդ երթուղին կարող է անցկացվել Իրանի տարածքով»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի օրակարգում էր Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության շրջանակներում տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ստեղծումը։
«Այդ հարցը դեռ դիտարկում ենք, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ իրոք շահագրգռված է դրանում»,- ասել է Ալիևի օգնականը։
