Իսրայելի իշխանությունները հայտարարել են «երրորդ համաշխարհային պատերազմի» մասին
Աշխարհ
Իսրայելը, որը պայքարում է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, «երրորդ համաշխարհային պատերազմ» է մղում արմատական իսլամի դեմ, Bild-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի նախարար Իսրայել Կացը։
«Մենք մասնակցում ենք արմատական իսլամի դեմ երրորդ համաշխարհային պատերազմին։ Այդ իսկ պատճառով խոսքը միայն Իսրայելի մասին չէ: Ես շատ լավ հասկանում եմ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Որովհետև սա միայն մեր պատերազմը չէ։ Պատերազմը շարունակվում է նաև Եվրոպայի ներսում։ Արմատական համայնքներում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, չնայած այլ երկրների ֆինանսական և ռազմական աջակցությանը, միայն Իսրայելն է ուղիղ պատերազմ վարում ՀԱՄԱՍ-ի հետ։ Նախարարը պարզաբանել է, որ ամերիկյան ավիակիրներ են տեղակայվել տարածաշրջանում՝ Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը զսպելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)