Իսրայելում արձագանքել են Էրդողանի քննադատություններին
Աշխարհ
Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթը հայտարարել է, որ հրեական պետությունը մերժում է «Թուրքիայի նախագահի կտրուկ խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ արմատական խմբավորումը «ահաբեկչական չէ»։
«Իսրայելն ամբողջ սրտով մերժում է Թուրքիայի նախագահի կտրուկ խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»,- գրել է Հայաթը։
Նա նաև համեմատել է ՀԱՄԱՍ–ը ԴԱԻՇ-ի հետ՝ հիշեցնելով այն գործողությունները, որոնք արմատական խմբավորումն իրականացրել է Իսրայելում։
«Նույնիսկ ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու Թուրքիայի նախագահի փորձը և նրա բորբոքված խոսքերը չեն փոխի այն սարսափները, որ տեսել է ամբողջ աշխարհը...»,- նշել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ՀԱՄԱՍ–ին ահաբեկչական կազմակերպություն չի համարում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)