Սեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն
ՀասարակությունՍեպտեմբերի 19-ից հետո ԿԽՄԿ աշխատակիցները մինչ այժմ օգնել են Արցախից Հայաստան տեղափոխել 220 աճյուն: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։
«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր մեր աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը»,-ասված է հաղորդագրության մեջ: