Արաբական ինը երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել Պաղեստինի վերաբերյալ
ԱշխարհԱրաբական ինը երկրների արտգործնախարարները պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պարտավորեցնել Իսրայելին և Գազայի հատվածին անհապաղ դադարեցնել կրակը, ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի կողմից հրապարակված իրենց համատեղ հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի և Մարոկկոյի արտգործնախարարները։
«Մենք պահանջում ենք, որ Անվտանգության խորհուրդը կողմերին պարտավորեցնի անհապաղ և մշտական հիմունքներով դադարեցնել կրակը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարները նաեւ հայտարարել են, որ մերժում են «պաղեստինյան հիմնախնդիրը վերացնելու ցանկացած փորձ՝ ի հաշիվ պաղեստինցիների եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների, ինչպես նաեւ պաղեստինցի ժողովրդին իրենց հողերից դուրս տեղահանելու»։