ԵԽ-ում դատապարտել են Արցախում Ադրբեջանի ռազմական գործողությունները
ԱրցախԵվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հրատապ քննարկում է անցկացրել Արցախի վերաբերյալ և ընդունել հռչակագիր: Այդ մասին տեղեկանում ենք թվիթերյան(X) գրառումից։
Կոնգրեսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները և ափսոսանք հայտնել հումանիտար հետևանքների կապակցությամբ․
«Կոնգրեսը կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, ողջունել է Հայաստանի ջանքերը», - ասված է հաղորդագրության մեջ: