Lավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
ՌուսաստանԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։
Հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում.
-խաղաղության պայմանագրի նախապատրաստում,
-տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում,
-հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում։