«Չորրորդ ինքնիշխանություն». Գործով զբաղվեք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Հայ ազգային կոնգրեսը ճիշտ չի անում, որ միայն իշխանափոխության պահանջ է ներկայացնում, որովհետեւ «այդպես որեւէ մեկին, մանավանդ խելացի ընտրողին, առանց վաղվա Հայաստանի վերաբերյալ առաջարկի փողոց չես հանի»:
«ՉԻ» - Ստյոպա Սաֆարյանն, իհարկե, իրավացի է. իշխանափոխության պահանջի փոխարեն պետք է սափրել բեղերը, ծոմ պահել, մարդկանց ձեռքով բարեւել, անակնկալի եկած անցորդներին հարցնել «քաղաքացի, տե՞ր ես» եւ այլն, մի խոսքով՝ հանդես գալ ծրագրային գործողություններով: Թե չէ ինչ-որ անլուրջ ուժեր կան՝ տնտեսության զարգացման «Հարյուր քայլ» ծրագիր են գրում, տարբեր ոլորտների զարգացման հայեցակարգեր են մշակում, փորձում են համաժողովրդական պայքարի ալիք բարձրացնել, որպեսզի հասնեն իշխանափոխության եւ իրականացնեն այդ ծրագրերը եւ այլն: Այ մարդ, գործո՛վ զբաղվեք, գործո՛վ: Ինչո՞ւ պիտի «խելացի ընտրողն» իր ձայնը տա այն ուժին, որի ղեկավարներից ոչ մեկը (պատկերացնո՞ւմ եք) անցած չորս տարիների ընթացքում ոչ մի անգամ բեղերը չի սափրել եւ նույնիսկ ծոմ չի պահել ի փառս հայրենիքի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ