Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է ուղարկել
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է ուղարկել։ Օգնության ընդհանուր արժեքը գերազանցում է 1,5 մլն մանաթը։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգիայի և էներգաարդյունավետության վարչության պետ Ալեսքեր Հասանովը։
Նրա խոսքով, դա ներառում է այլ ծախսեր, ինչպիսիք են ապրանքների առաքումը և վճարվելիք հարկերը:
«Ուկրաինական կողմի խնդրանքով օգնություն է ուղարկվում հենց այն քաղաքներին, որոնք դրա կարիքն ամենաշատն ունեն»,- ասել է Հասանովը։