Մոսադի ղեկավարն այցելել է Կատար
Համաշխարհային ՄամուլԻսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հանգստյան օրերին այցելել է Կատար՝ քննարկելու երկրի միջնորդությունը Գազայից ավելի քան 235 իսրայելցի և օտարերկրյա քաղաքացիների ազատ արձակման հարցում: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ Բարնեան անցյալ շաբաթավերջին այցելել է Կատար, նա հանդիպել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հետ քննարկել Գազայի հատվածից պատանդներին ազատելու ջանքերը։
Հրատարակությունն ընդգծում է, որ ներկայումս Կատարը գլխավոր միջնորդն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատանդների ազատ արձակման հարցում։