«Հայոց աշխարհ». 150 տոկոս
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀԱԿ ակտիվիստ Սասուն Միքայելյանը պատրաստվում է որպես թեկնածու մասնակցել 2012 թվականի փետրվարի 12-ին տեղի ունենալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններին:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ինքը՝ Միքայելյանը, հավելելով, որ եթե արդար ընտրություններ անցկացվեն, ապա իր ընտրվելու հավանականությունը կլինի «150 տոկոս»:
«Դե ժողովուրդն է պահանջում, որ՝ մենք ուզում ենք փրկվենք», նույնիսկ մարդիկ են եղել, որ ասել են՝ «տան մեջ մահանում ենք, եկեք՝ մեզ փրկեք»: Ես բարոյական իրավունք չունեմ իմ թեկնածությունը չառաջադրելու»,- ասել է 150 տոկոսանոցը:
Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նա քաղաքը ղեկավարում է արդեն տասը տարի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ