Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա
ԻրանԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը չորեքշաբթի կայցելի Թուրքիա՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն X սոցիալական ցանցում։
«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգում գտնվող տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Պաղեստինում իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստիին։