ԿԲ-ն 0.25 կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել 9.5 տոկոս
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 31-ին նիստում որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 տոկոս։
Այս մասին այսօր ՝ հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«2023 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 0․1 տոկոս։ 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել և սեպտեմբերի վերջում կազմել է 0․1 տոկոս։ Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկեր երկրներում դիտվում է ներքին պահանջարկի որոշակի արագացում։ Միաժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական աճի հետ կապված անորոշություններն ու միջազգային ապրանքահումքային շուկաներում տատանողականությունն ավելացել է»,-հավելել է ԿԲ նախագահը։