Խաղաղապահների ռոտացիան ավարտվում է․ ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՌուսաստանՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի «անձնակազմի ռոտացիայի ավարտի» մասին։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի» (Արցախի – խմբ․) տարածքում։ Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվում է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի ու ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար»,– ասված է հաղորդագրության մեջ։