«Հայկական ժամանակ». ընդդեմ զոհերի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայության կայքում երեկ տեղադրվել է Մարտի 1-ի գործի վերաբերյալ խոստացված զեկույցը, որ ՀՔԾ-ն անվանել է «Տեղեկատվական հաղորդում նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների և խնդիրների վերաբերյալ»:
Փաստաթուղթն ունի հինգ ենթաբաժին. դեպքերի նկարագրություն, 10 անձանց մահվան հանգամանքները, քրեական գործի փաստական հանգամանքները, աշխատանքները լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի անդամների հետ, «ՀՀ Նախագահի հանձնարարականը և քրեական գործի ընթացքը»: Տվյալ իրավիճակում, հասկանալիորեն, հատուկ հետաքննություն է ներկայացնում ՀՔԾ զեկույցի՝ 10 զոհերի մահվան հանգամանքերի մասը: ՀՔԾ-ն, ըստ այդմ, զոհերից առնվազն 3-ին փորձում է ներկայացնել որպես մեկ հանցավոր խմբի անդամ: Ըստ փաստաթղթի, Գոռ Քլոյանը և Զաքար Հովհաննիսյանը «զանգվածային անկարգություններին ներգրավվել են Արմեն Ֆարմանյանի կողմից»: Սա ինքնին նշանակում է, որ ՀՔԾ-ն նրանց համարում է զանգվածային անկարգության մասնակից»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ