Արցախի գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը. ԱՀ ֆիննախ
ՏնտեսությունՍոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը»,-ասված է հայտարարության մեջ: