ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.61 դրամով և կազմել 402.39 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.36 դրամով և կազմել 424.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.33 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.16 դրամով և կազմել 488.46 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 48.23 դրամով և կազմել 25834.17 դրամ: Արծաթի գինն աճել է 0.19 դրամով և կազմել 300.14 դրամ: