Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը
Գիտություն և ՄշակույթՀայաստանի եվրոպական համալսարանը հայտնում է, որ հանկարծամահ է եղել համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը:
«Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը:
Նրա կյանքը և բազմամյա հարուստ գործունեությունը ոգեշնչող օրինակ են բոլորիս համար: Լինելով լավ մարդ, վառ անձնավորություն, գիտակ մանկավարժ, պրոֆեսիոնալ և հմուտ մասնագետ, ընտանիքի օրինակելի կին և ծնող՝ Սոնա Հայրապետյանի հարուստ կերպարը միշտ ամուր կմնա մեր սրտերում և ուղենիշ կլինի նաև ապագա սերունդների համար:
Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում և վշտակցում են սիրելի գործընկեր և դասախոս Սոնա Հայրապետյանի անդառնալի կորուստը և իրենց զորակցությունն են հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»,– ասված է հաղորդագրության մեջ։