Իսրայելական բանակում հայտարարել են, որ այն գտնվում են «Գազա քաղաքի դարպասների մոտ»
Համաշխարհային ՄամուլԻսրայելի բանակի 162-րդ դիվիզիայի հրամանատար, բրիգադային գեներալ Իտցիկ Կոենը հայտնել է, որ իր դիվիզիայի ուժերը «Գազա քաղաքի դարպասների մոտ են»։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
«ՀԱՄԱՍ–ն է ընտրել այս պատերազմը, մենք չենք ընտրել այս պատերազմը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ հինգ օր առաջ իր ստորաբաժանումը կարևոր խնդիր է ստացել՝ «գնալ և վերջապես վերջ տալ ՀԱՄԱՍ-ին»։
Կոենն ասել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի ուժերի մեծ մասը ոչնչացվել է, իսկ շարժման ռազմավարական թիրախները՝ զինանոցներն ու թունելները, հարձակման են ենթարկվել։