«Առավոտ». Հայաստանը բաց համակարգ ստեղծելուն այլընտրանք չունի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Կարծում եք՝ շանս կա՞, որ մի օր Հայաստանն էլ կդառնա իսկապես եվրոպական արժեքներն ավանադապահ կրող երկրներից մեկը: «Ես համոզված եմ՝ այո: Վաղ թե ուշ՝ այդպես լինելու է, պարզապես խնդիրն այն է, թե դա երբ կլինի, թեև աշխարհաքաղաքական վիճակն էլ թույլ չի տալիս, որ այդ ժամանակահատվածը շատ երկար տևի: Մենք բաց համակարգ՝ դիսկուրսիոն հասարակության ստեղծելուն այլընտրանք ուղղակի չունենք: Այդպիսի համակարգի ստեղծման մեխանիզմը բաց հասարակությունն է, իշխանության թևերի տարանջատումը, ՏԻՄ-երի կայացումը, պառլամենտարիզմը: Այդ բոլոր ինստիտուտները մարդկային մտքի քաղաքական, իրավական օրինաչափությունների այն բացահայտումներն են, որոնց միջոցով ապահովվում է բաց համակարգի գոյությունն ու պետության զարգացումը: Ուրիշ այլընտրանք մենք չունենք: Ես ուզում եմ լավատես լինել, որովհետև դրական միտումներ Հայաստանում տեսնում եմ»,- «Առավոտ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ նախկին Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ