«Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է»․ Բաքուն սպառնացել է Բլինքենին
ԱշխարհԱդրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Բաքուն ափսոսանք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, տասնամյակներ շարունակ լինելով միջնորդ, «երբեք այդքան խստորեն չի աջակցել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
«Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքի չի բերի, և նման գործողություններին կտրվի համարժեք պատասխան», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։