Վահան Քերոբյանն ու Ալեքսեյ Բոգդանովը հուշագիր են ստորագրել
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին» հուշագիր։