Amnesty-ն հաստատել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը
Համաշխարհային ՄամուլՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հաստատել է Գազայի հատվածում և Լիբանանում իսրայելական զինվորականների կողմից սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելը։
«Մենք՝ Amnesty International-ը, հաստատել ենք սպիտակ ֆոսֆորի օգտագործումը ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում», - Sky News-ին ասել է կազմակերպության ճգնաժամային հարցերով ավագ խորհրդական Դոնաթելլա Ռովերան:
Նրա խոսքով, այս հակամարտությունը վերջին ժամանակների ամենաինտենսիվներից ու մահաբերներից է։