Արցախից առևանգված Մադաթ Բաբայանն Ադրբեջանում 4 ամսով կալանավորվել է
ԱրցախԱրցախից առևանգված Մադաթ Բաբայանն Ադրբեջանում 4 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնումմ են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածեց, որ ձերբակալել է ևս մեկ արցախցու։ Նա Մադաթ Բաբայանն է, ով կասկածվում է իբրև թե «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։