ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 402.22 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 428.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.33 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.98 դրամով և կազմել 491.59 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 45.15 դրամով և կազմել 25651.26 դրամ: Արծաթի գինն աճել է 4.61 դրամով և կազմել 297.88 դրամ: