Բաքուն և Մոսկվան խորացնում են համագործակցությունը նավթային ոլորտում
Ռուսաստան
Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ռուսաստանյան «Տատնեֆտ» ընկերությունը համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, փաստաթուղթը նախատեսում է նավթի և նավթաքիմիական ապրանքների արտադրության, վերամշակման, իրացման ոլորտներում, փորձի փոխանակման, մարդկային կապիտալի զարգացման և այլ ասպարեզներում ընկերությունների համագործակցություն։
Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում։
Նշվում է, որ հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել «Տատնեֆտի» հետ գործընկերության հաջող զարգացման կապակցությամբ, դիտարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները և էներգետիկ ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)