Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը
ՀայաստանՄայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը։ Այդ մասին ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը»,– ասված է հաղորդագրության մեջ: