Եվրոպայում «Կիարան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Համաշխարհային ՄամուլՆոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ատլանտյան օվկիանոսի վրա ձևավորված Արևմտյան Եվրոպայի երկրներին հարված հասցրած «Կիարան» փոթորիկն առնվազն 13 մարդու կյանք է խլել, հայտնում է DW-ն։
Հատկապես ծանր ավերածություններ են տեղի ունեցել Ֆրանսիայում և Իտալիայում։ Իտալիայի Տոսկանա նահանգում, որտեղ տարերքի պատճառով երեք մարդ է զոհվել, արտակարգ դրություն է հայտարարվել։ Ընդամենը մի քանի ժամում տեղումների մակարդակը տարածաշրջանում հասել է 20 սանտիմետրի։ Գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել մոտակա բնակավայրերը։