Բլինքենը մեկնում է Բաղդադ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, կայցելի Բաղդադ, որտեղ բանակցություններ կվարի Իրաքի իշխանությունների հետ։ Այս մասին հայտնում է Baghdad Today պորտալը։
Նշվում է, որ Բլինկենը կհանդիպի Իրաքի վարչապետի եւ երկրի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Ֆուադ Հուսեյնի հետ։
Պետքարտուղարը մտադիր է քննարկել «Գազայի պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի զարգացումը»։
Մինչ այս Բլինքենը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպել է արաբական հինգ երկրների արտգործնախարարների և պաղեստինյան ղեկավարության ներկայացուցչի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)