Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել
Ռուսաստան
Մոսկվայի կենտրոնում գտնվող Paulaner Brauhaus Moscow Paveletsky ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
«Նախնական տվյաներով՝ տուժել է երեք մարդ»,-նշվում է հրապարակման մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեստորանի այցելուներից մեկը կրակ է բացել, զոհեր չկան։
Ներկա պահին կրակոցների վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այլ մանրամասներ չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)