«Չորրորդ ինքնիշխանություն». Ինչպես է կոփվում բիզնեսը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր, սփյուռքահայ Վալերի-Աշխեն Գործունյանը մտադիր է հեռանալ Հայաստանից, որովհետեւ իշխանությունները նրանից պահանջում են կուտակված հարկային պարտավորությունները կատարել 24 ժամվա ընթացքում եւ հրաժարվում են 1-2 ամիս ժամանակ տալ:
«ՉԻ»- Հարկային պարտավորություններն, իհարկե, պետք է ժամանակին կատարել, եւ որեւէ նշանակություն չունի՝ տվյալ գործարարը բնիկ հայաստանցի՞ է, թե սփյուռքահայ: Այլ հարց է, որ իշխանությունների սկզբունքայնությունը տվյալ դեպքում փոքր-ինչ կասկածելի է, եւ մեծ է հավանականությունը, որ այդ կնոջը պարզապես դուրս են մղում Հայաստանից՝ նրա բիզնեսը խլելու համար:
Այս իմաստով, կարծում ենք, կառավարությունը պետք է որոշակի փոփոխություններ կատարի իր առաջիկա ծրագրերում: Մասնավորապես, «Արի տուն» ծրագիրը պետք է վերանվանվի «Արի տուն, բիզնես դիր ու 24 ժամվա ընթացքում թռի ստուց»: Նախ՝ այդպես ավելի ազնիվ կլինի, երկրորդ՝ կբարձրացնի հայ գործարարների մրցունակությունը, որովհետեւ եթե որեւէ մեկը դրսից բիզնես է հիմնել Հայաստանում եւ սաղ-սալամաթ պրծել, աշխարհի ցանկացած այլ երկրում հաստատ միլիարդատեր կդառնա»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ