Բլինկենը ժամանել է Թուրքիա
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հերթական դիվանագիտական հանդիպման համար ժամանել է Թուրքիա, գրում է CNN-ը։ Բլինկենը Թուրքիա է ժամանել երկուշաբթի՝ տեղական ժամանակով կեսգիշերին։ Սա նրա վերջին կանգառն է տարածաշրջանում՝ Ասիա մեկնելուց առաջ:
Սպասվում է, որ երկուշաբթի առավոտյան նա կհանդիպի թուրք պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմից հետո խզել է շփումները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Ինքը՝ Բլինկենը, Հորդանանում էր Հորդանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարների հետ հանդիպման համար, որից հետո մերժել է Իսրայելին համոզելու կոչերը՝ դադարեցնելու կրակը Գազայի հատվածում։
Թուրքիան նաև հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին «խորհրդակցությունների» համար։