Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Կատարյալ ոչ կոմպետենտություն՝ պետական կառավարման համակարգում. ՔՊ-ականների «ձեռքբերումները»

Վերլուծական

ՔՊ-ական մի շարք պաշտոնյաներ շարունակում են աչք ծակել իրենց ոչ կոմպետենտությամբ․ նրանք կամ չեն տիրապետում իրենց ոլորտի կարևորագույն թվերին և ինֆորմացիային, կամ ասում են մի բան, ինչը հետագայում հերքվում է, կամ ընդունում են հակաօրինական որոշումներ, կամ էլ նրանց ղեկավարման տակ գտնվող ոլորտում բառիս բուն իմաստով՝ բարդակ է տիրում:

Դիցուք՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքն էլ չգիտի, թե մեր արտահանման քանի տոկոսն է գնում Ռուսաստան։ Լրագրողի այն հարցից, որ Հայաստանի արտահանման 80 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային, և այդ պայմաններում արդյո՞ք անհանգստացնող չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումները, նա վրդովվում է։ «Էս ի՞նչ սխալ թվեր եք ասում։ Մեր արտահանման մոտ 40 տոկոսն է գնում դեպի Ռուսաստան»,- լրագրողին իբր թե ուղղում է էկոնոմիկայի նախարարը։ Իրականում ռուսական շուկայի բաժինը մեր արտահանման մեջ գերակշռում է մյուս բոլոր երկրներին։ Այն կազմում է արտահանման ոչ թե մոտ 40 տոկոսը, ինչպես ասում է էկոնոմիկայի նախարարը, այլ անցնում է 50 տոկոսից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները իրենց հարազատների, որդիների մարմինների մասունքները չեն վերցնում, որովհետեւ չեն վստահում, պատասխանեց. «Այո, կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի, հաստատվել են այլ երկրներում, եւ դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները եւ հուղարկավորությունները իրականացնելու»: Թե քանի մասունք կա՝ նախարարը հորդորեց քննչական մարմիներից ճշտել՝ ասելով, որ չի տիրապետում այդ տեղեկությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և  ՌԴ կառավարության նախագահ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ինչպես նշված է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ՝ «Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։ Տեղեկանում ենք նաև․ «Մայիսի 9-ի առիթով ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել նաև ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին»։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանի ստացած  շնորհավորական ուղերձի մասին հաղորդագրության մեջ  գրված է․ «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ»։ Այստեղ արդեն սկսվում են զրոյից արտաքին քաղաքականություն կառուցող  վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի կոպիտ սխալները։ Բանն այն է, որ 62 երկրների մասնակցությամբ և երկրագնդի 80 տոկոս բնակչությանն ընդգրկումով Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարվել է ոչ թե 1945 թվականի մայիսի 9-ին, այլ  նույն թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Ճապոնիան ու կոալիցիայի անդամ մյուս երկրներն ստորագրեցին կապիտուլյացիայի պակտը։ Իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտ համարվում է մայիսի 9-ը, որի 75 -ամյա տարեդարձն է։

Կառավարության վերջին նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մի այսպիսի արտահայտություն արեց, թե եթե տեղահանված արցախցիները նպաստ ստանում են, էլ թոշակ ստանում են ի՞նչ անեն։ Սակայն, պարզվում է, որ 2020 թվականի տեղահանվածներն ընդհանրապես ոչ մի նպաստից չեն օգտվում:

Այն բանից ի վեր, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում քննարկվում են նաև այսպես կոչված՝ անկլավների հարցը, հայաստանյան պաշտոնյաները հանդես են եկել իրարամերժ հայտարարութուններով և պնդումներով: Դիցուք՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ իրավական հիմքով անկլավների հարց գոյություն չունի: «Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», - ասել էր ԱԽ քարտուղարը։ Սակայն, տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փոքր-ինչ այլ շեշտադրումով է անդրադարձել այս հարցին: Նա, մասնավորապես, նշել է․ «Ակնհայտ է, որ երբ որ այդ պրոցեսը հասունանա՝ կարևոր դերակատարում կունենա այդտեղ իրավական փաստաթղթերը։ Այսինքն` որևէ տարածք, որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունի իրավական հիմքեր։ Կարծում եմ` այդ ժամանակ գործընկերները կտեսնեն` որ տարածքը ինչ իրավական հիմք ունի»:

2018 թվականի իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով։ ՊԵԿ ղեկավարությունը դրա անունը դրեց «կառուցվածքային փոփոխություններ» ու դրա անվան տակ մի շարք փորձառու, երկարամյա աշխատակիցների, այդ թվում՝ վարչությունների ու բաժինների պետերի, պետի տեղակալների, ազատեց պաշտոններից։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ խոսքը մոտ մեկ տասնյակ մարդու մասին է, ովքեր, համարելով, որ ապօրինի են հեռացվել աշխատանքից, դեռ 2018-19 թթ․ դիմել էին դատարան՝ վիճարկելով աշխատանքից հեռացման ՊԵԿ որոշումը։ Փաստացի, ՊԵԿ-ը պետբյուջեից ավելի քան 260 մլն դրամ է վճարել իր նախկին աշխատակիցներին՝ կայացրած  սխալ որոշումների պատճառով։ 

Գորիս-Կապան մայրուղու փակվելուց ժամեր անց հայտարարությամբ էր հանդես եկել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, ով վստահեցրել էր հանրությանը, որ մի քանի ժամից ճանապարհը կբացվի: Այնուհետև, երբ պարզ դարձավ, որ թշնամին որևէ նման մտադրություն չունի, Ղահրամանյանը հայտարարեց, որ իրեն այդպես էին վստահեցրել, ինքն էլ այդպես էր ասել:

Բոլորս հիշում ենք, թե ինչ զավեշտալի իրավիճակ էր ստեղծվել 2018 թվականին, երբ  Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե այս պահի դրությամբ մարզում ինչքան կաթիլային ոռոգվող այգի, ինչքան հակակարկտային ցանց ու կայան կա. «Ով կարող է այդ տվյալը տալ»: Հարցին արձագանքել էր անձամբ մարզպետը` հայտարարելով, որ բաց դաշտում 40 հազար կաթիլային համակարգով ոռոգվող տարածք կա: «40 հազար ի՞նչ», – հարցրել էր Փաշինյանը: «Հեկտար, կարծեմ», – պատասխանել էր մարզպետը, ապա ուղղել էր իրեն` նշելով. «40 հեկտար»: «Իսկ այգինե՞ր: Ով կա դահլիճում, որ էս հարցերին տիրապետում ա: Գյուղվարչության պետը ներկա չի՞», – հարցրել էր վարչապետը: Պարզվել էր, որ գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը ներկա չի եղել հանդիպմանը: Մինչդեռ հանդիպմանը ներկա փոխմարզպետ Արթուր Մկրտչյանն էր արձագանքել վարչապետի հարցին, բայց նրա փորձերը եւս ապարդյուն էին անցել, եւ վերջինս չէր կարողացել բավարարել վարչապետի պահանջները: Ինչից հետո վարչապետը հայտարարել էր. «Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում եւ ամենապրիմիտիվ տվյալներին չենք տիրապետում: Պետք ա սկսենք ստեղից»:

 

 




Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված