Բլինքենին շոկի է ենթարկել Թուրքիայի ԱԳ նախարարի պահվածքը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը Անկարա կատարած այցի ժամանակ փորձել է գրկել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին ողջունելիս, սակայն նա մի քայլ հետ է գնացել, գրում է թուրքական Daily Sabah-ը։
Թուրքական թերթը կարծում է, որ Ֆիդանի պահվածքը շոկի է ենթարկել Բլինքենին։
«Բլինքենը փորձել է գրկել Հաքան Ֆիդանին, ում ձեռքը սեղմել էր։ Սակայն նա շոկի է ենթարկվել Ֆիդանի շարժումից»,- գրում է հրատարակությունը։
Լրագրող Զաֆեր Շահինը Միացյալ Նահանգների պետքարտուղարին խորհուրդ է տվել «պահպանել սոցիալական հեռավորություն»։