Թրամփը մերժել է Զելենսկուն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել Ուկրաինա։ Հրավերի մասին նախօրեին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով խոստացել էր, որ անձնական հանդիպման ժամանակ Թրամփին կբացատրի Ռուսաստանի հետ հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու անհնարինությունը։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նախագահ Զելենսկիին, բայց կարծում եմ, որ այս պահին Ուկրաինա գնալը տեղին չի լինի։ Բայդենի վարչակազմն այժմ զբաղվում է նրա հետ, և ես չէի ցանկանա շահերի բախում ստեղծել»,- պարզաբանել է ԱՄՆ նախկին նախագահը (մեջբերումը՝ Newsmax-ից)։
Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ կարող է 24 ժամում վերջ տալ ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Նա նաև պնդել է, որ կարող է համոզել եվրոպացի դաշնակիցներին ավելի շատ գումար ծախսել Ուկրաինայի վրա։ Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 106 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին օգնություն տրամադրելու համար: