«Ավրորայի արշալույսը» ճանաչվել Է Centre Film Festival կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ
Գիտություն և ՄշակույթCentre Film Festival կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի արշալույսը» (Aurora’s Sunrise) ֆիլմն արժանացել է ԱՄՆ-ում լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակին, տեղեկանում ենք ֆիլմի Facebook-յան էջից:
«Ավրորայի արշալույսը» ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:
Ֆիլմում ներկայացված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի սարսափելի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917 թվականին աղջիկը փրկություն է գտել ԱՄՆ-ում։