«Հայաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին»․ Ալիև
Արտաքին Քաղաքական«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթևեկության ապահովումը»,– այս մասին Տաշքենդում Իրանի նախագահ Էբարհիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և մայրուղային ուղիների երթուղու շուրջ»,– ասել է նա։