Վիտալի Մանսկու գրառումից հետո ԵԹԿՊԻ-ն չեղարկել է «Արտդոկֆեստ» փառատոնը
Գիտություն և Մշակույթ«Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան վերջին հրապարակումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել նոյեմբերի 23-26-ը փառատոնի անցկացումը բուհում։
Նշենք, որ ավելի վաղ Մանսկին գրառում է կատարել Բաքու կատարած այցի մասին՝ նշելով, որ «տպավորված է». «Այն, ինչ ես տեսա Բաքվում, հուզական ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա։ Եվ այն, ինչ ես տեսա, համոզում է ինձ, որ պատերազմը չի ավարտվել՝ անկախ հաղթանակի օրվանից: Եվ Հայաստանի համար, որը գտնվում է այդպիսի հարևանությամբ, ապագան չի դադարում ողբերգական լինել»: