Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են փոխանակվել գերիներով
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են փոխանակել իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալներին և դեռահասներին ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող 100 կանանց և երեխաների հետ: Այս մասին հայտնում է Al Hadath-ը։
Հեռուստաալիքը չի հստակեցրել, թե երբ է տեղի ունենալու փոխանակումը և արդյոք միջնորդները մասնակցել են հնարավոր փոխանակման վերաբերյալ այս համաձայնության ձեռքբերմանը:
Մինչ այս «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրե (Եգիպտոս) կատարած այցի ընթացքում քննարկել է պաղեստինցի գերիներին իսրայելցի զինվորականների հետ փոխանակելու հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն