Իրանում կանխատեսել են Իսրայելի ճակատագիրը
Իրան
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել Իսրայելին, և այն «անպայման կընկնի»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Սալամիի՝ Իսրայելն իրենից ներկայացնում է հետախուզական պատ, որը փլուզվել է ՀԱՄԱՍ-ի գործողության ժամանակ։ Երուսաղեմը «չի կարող գոյատևել իր հանցավոր պատմությամբ»։
«Իսրայելի զսպման կարողությունները խաթարվել են, և Միացյալ Նահանգները չի կարողանա փրկել Իսրայելին, այն անպայման կկործանվի», - ասել է Սալամին:
Մինչ այս Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ Իսրայելի պատերազմի մասշտաբները անխուսափելիորեն կմեծանան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան