Ուղղափառ հրեաների և ոստիկանների միջև նոր բախումներ են գրանցվել «կանանց պատճառով»
Աշխարհ
Հարյուրավոր ուղղափառ հրեաների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմի մատույցներում։ Սրանք հերթական բախումներն են ուղղափառ հավատացյալների՝ տղամարդկանց և կանանց միջև զատում մտցնելու անընդհատ աճող հակամարտության ֆոնին։
Մեկ ոստիկան վիրավորվել է Բեյտ–Շեմեշ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով, այն բանից հետո երբ փողոցում դրված սեռերի զատող նշանը հասարակական կարգը պաշտպանող ոստիկանները հրամայել են հեռացնել, սակայն ուլտրաօրթոդոքսները ոստիկանների վրա են հարձակվել և քարեր են նետել։
Այս միջադեպին նախորդել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած մի շարք դեպքեր, երբ Իսրայելի իշխանությունները փորձել են կանխել ուղղափառ հրեաների տղամարդկանց և կանանց միջև հասարակական վայրերում խտրական վերաբերմունք դրսևորելու փաստը։ Իսրայելի իշխանությունները պնդում են, որ նման զատումն անօրինական է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ