Ֆիլիպիններում նոր փոթորկի վտանգ կա
Աշխարհ
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Ֆիլիպիններում հնարավոր է նոր փոթորիկ սկսվի՝ դեռևս անցյալ շաբաթ տեղի ունեցած հզոր փոթորկի հետևանքները չվերացրած, որի հետևանքով զոհվեց մոտ 1500 մարդ։ Ըստ կանխատեսումների՝ սպասվում է, որ երեքշաբթի երեկոյան Մինդանաո կղզում տեղումները զգալիորեն կնվազեն։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Washi» փոթորկի հետևանքով, որը տեղի էր ունեցել Ֆիլիպինների Կաղայան դե Օրո և Իլիգան քաղաքներում, ավերվել էին բնակելի տների մեծ մասը, զոհվել էր մոտ 1500 մարդ, ավելի քան հազար մարդ համարվում է անհետ կորած և մոտ 60 հազ. ֆիլիպինցիներ մնացել են անօթևան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ