Համերգ` ի զորակցություն Նարեկ Հարթունյանի
Գիտություն և Մշակույթ
Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միության Երևանի կենտրոնում տեղի կունենա համերգ` ի զորակցություն Նարեկ Հարթունյանի:
Արձագանքելով Նարեկ Հարթունյանի նկատմամբ վերջերս կիրառված հետապնդումներին և նոյեմբերի 9-ի հայտնի կալանավորմանը՝ երաժիշտներ Վահան Արծրունին, Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Ավագ Մարգարյանը (բլուլ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Ստեփան Շաքարյանը (դաշնամուր), Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) և «Փարոս» երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան) համախմբվել են բազմաժանր համերգային ծրագրի շուրջ՝ արվեստի միջոցով հայտնելու իրենց բարոյական աջակցությունը Նարեկին:
Կհնչեն հեղինակային գործեր, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն, Կոմիտաս, ինչպես նաև ջազային հանկարծաբանական դաշնամուրային կատարումներ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում