Մահացել է Դոնալդ Թրամփի ավագ քույրը
Համաշխարհային ՄամուլՆյու Յորքում 86 տարեկան հասակում մահացել է Թրամփի ավագ քույրը՝ դատավոր Մերիեն Թրամփ Բարին, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Բարին մահացել է տանը՝ Մանհեթենի Վերին Իսթ Սայդում»,- գրում է թերթը։
Աղբյուրները չեն հայտնում մահվան պատճառը։
Մերիեն Թրամփ Բարին Նյու Ջերսիի դաշնային դատավոր էր մինչև 2019 թվականը: Աղբյուրների համաձայն՝ Թրամփը հաճախ է լսել քրոջ կարծիքը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ նրանց զարմուհի Մերի Թրամփն աուդիո ձայնագրություններ է հրապարակել, որտեղ Թրամփի քույրը՝ Մերիենը, քննադատաբար է արտահայտվել նախկին նախագահի հասցեին։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թրամփն արդեն մի շարք անձնական կորուստներ է կրել։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ռոբերտը մահացել է 2020 թվականին, իսկ առաջին կինը՝ Իվանան՝ 2022 թվականին։