Ադրբեջանն Իսրայելից գնում է Barak MX ՀՕՊ համակարգ
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանը որոշել է Իսրայելից 1,2 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակներում գնել իսրայելական արտադրության Barak MX հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր։ Մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries-ը (IAI) Ադրբեջանում իրականացրել է Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն, հայտնում է Defense Industry Europe-ը։
Իսրայելական արտադրության տարբեր հակաօդային պաշտպանության համակարգեր Ադրբեջանում օգտագործվել են մի քանի տարի, սակայն վերջին ցուցադրությունը եղել է արդիականացված տարբերակով։
Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռային և ավիացիոն սպառնալիքների դեմ պայքարելու համար: Գործում է ինչպես ծովային հարթակներում, այնպես էլ ցամաքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն