Ըստ ֆրանսիական պարբերականի` «Bastion» զրահամեքենաները նախատեսված են եղել Ուկրաինայի համար
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաները Ուկրաինայում մերժվել են թույլ պաշտպանվածության պատճառով։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ,այս մասին հայտնում է Ouest France-ը։
Երևանը սկսեց ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ Միևնույն ժամանակ, Tribune-ը 2022 թվականին հայտնել է, որ Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել մոտ 20 Bastion զրահափոխադրիչ։
Ըստ հրապարակման՝ Bastion-ը Հայաստան է գնացել Ուկրաինայի փոխարեն։
«Այդ մեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը համարում էր, որ դրանք վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից», - ասվում է Ouest France-ի հայտարարության մեջ: