Ուկրաինայում իրավիճակը բարդ է. Ստոլտենբերգ
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ Ուկրաինայում իրավիճակը «բարդ է» և ցանկանում է իրավիճակը քննարկել ԵՄ պաշտպանության նախարարության ղեկավարների հետ, գրում է Ռիա Նովոստին։
«Ռազմի դաշտում իրավիճակը բարդ է, ուստի հիմա էլ ավելի կարևոր է մեր օգնությունն ավելի կայուն դարձնել և ավելացնել այն», - ասել է նա ԵՄ պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ Բրյուսելում համատեղ հանդիպման մեկնարկից առաջ։
Նա կրկնել է, որ Ռուսաստանը չպետք է հաղթի, իսկ Ուկրաինան պետք է պահպանի իր անկախությունը։ «Մեր շահերից է բխում Ուկրաինային աջակցելը»,- եզրափակել է Ստոլտենբերգը։