Շվարցենեգերի կինն արդեն համոզված չէ, որ ցանկանում է ամուսնալուծվել
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է «USA Today»–ը, Առնոլդ Շվարցենեգերի կինը, ով այս տարի դատարան էր դիմել ամուսնալուծության հայցով, լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքն արդեն վստահ չէ, թե ցանկանում է ամուսնալուծվել։
Ըստ նույն աղբյուրի՝ Շվարցենեգերի կինը նման որոշում է կայացրել, քանի որ ինքը կաթոլիկ եկեղեցու հավատացյալ է և եկեղեցական օրենքներով չեն ընդունվում ամուսնալուծությունները։
Հաղորդվում է նաև, որ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը նույնպես չի ցանկանում ամուսնալուծվել և ավելի ուշադիր է դարձել իր կնոջ նկատմամբ, քան նախկինում էր։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին «The Los Angeles Times» պարբերականը հրապարակել էր, որ Շվարցենեգերն իր տան սպասուհու հետ ավելի քան 20 տարի արտաամուսնական կապ է ունեցել և այդ կնոջ երեխայի հայրն է։ Նախկին նահանգապետը չէր հերքել այդ փաստը, ինչն էլ նրա կնոջ համար ամուսնալուծվելու պատճառ էր դարձել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)